Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը հայտարարություն է տարածել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրել է. «Հայ Եկեղեցին չի կարող ձեռնպահ գտնուել, որ պետութիւնն ու հասարակութիւնն անտարբեր լինեն հաւատքի նկատմամբ: Եկեղեցու համար անընդունելի է խղճի ազատութեան մի տարբերակ, երբ մարդու առաջադիմութեան շնորհիւ յաղթահարուած հեթանոսական բազմաստուածութիւնն այսօր աղանդների անհսկելի ներմուծումով անձից տեղափոխւում է հասարակութիւն: Դաւանանքի ազատութիւնը չի կարող նշանակել, որ հասարակութիւնը պէտք է անտարբեր լինի այն հարցում, թէ ո՞ւմ են երկրպագում իր անդամները` Աստծո՞ւն, թէ՞ սատանային, ո՞ր չափանիշներն են առաջնորդողը հասարակական կեանքի: Խղճի ազատութիւնը չի կարող վերաիմաստաւորուել որպէս ազատութիւն խղճից: Պետութեան տարանջատումը Եկեղեցուց չի կարող վերածուել պետութեան եւ նրա քաղաքացիների` Աստծուց հեռանալու։ Այլադաւանի հանդէպ հանդուրժողականութիւնը հասարակական նորմ չպիտի դարձնի ուխտադրժութիւնն ու դաւանափոխութիւնը: Կրթութեան աշխարհիկ բնոյթը չի նշանակում, որ պետական դպրոցը դաջելու է հոգեզուրկ էակներ` անտեղեակ թողնելով մատաղ սերնդին իր պապենական դաւանանքից, որի ծիրում ձեւաւորուել ու զարգացել է նրա ազգային աշխարհայեացքն ու ողջ մշակոյթը. մշակոյթ, որի ուսուցման ընդգրկումը դպրոցական ծրագրերում ձեւական է, քանզի անհնար է այն ըմբռնել ու զգալ առանց ազգային դաւանանքի իմացութեան»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։