Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ, ներկայում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է հետաքրքիր դեպք իր նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի հետ կապված։
Մխիթարյանի խոսքերով՝ Կլոպը միշտ գիտեր, թե ինչպես լուծել ցանկացած խնդիր և մշտապես աջակցում էր իրեն Դորտմունդում խաղալու տարիներին։ «Դորտմունդում ինձ համար հեշտ չէր, բայց Կլոպը շատ օգնեց։ Նա միշտ ինձ հետ էր՝ ցանկացած իրավիճակում»,– ասել է ֆուտբոլիստը։
Մխիթարյանը նաև կատակով հավելել է, որ գերմանացի մարզիչը մինչ այժմ պարտք է իրեն 50 եվրո. «Կլոպը պարտք է ինձ 50 եվրո, որոնք պետք է տային գրազում պարտվելու պատճառով, երբ երկու գոլ խփեցի»,– պատմել է նա: