Առաջիկայում իրավապահ համակարգի էպիկենտրոնում է հայտնվելու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինիս հրավիրելու են Հակակոռուպցիոն կոմիտեի և հնարավոր է՝ Դ. Համբարձումյանին մեղադրանք ներկայացնեն ու իրավապահ համակարգը հասնի այն բանին, որ նա 2 ամսով կալանավորվի։Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հայտնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։