«Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգված է Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման խախտումների աճող թվի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
«2025 թվականին Հայաստանից ծաղիկների ներմուծումը կտրուկ աճել է։ ԵԱՏՄ անդամ երկրներից բեռնափոխադրումների աճի ֆոնին «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային բաժինների կողմից իրականացված կարանտինային բուսասանիտարական վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիփսով ծաղիկների վարակման 13 դեպք»,- հայտնել է գործակալությունը։
Բացի այդ, բուսական արտադրանքի այլ տեսակներում բազմիցս գրանցվել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր, ինչը, ըստ գործակալության, վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին։
Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու համար նամակ է ուղարկվել Հայաստանի սննդի անվտանգության տեսչությանը՝ խնդրելով ձեռնարկել համալիր միջոցառումներ և ուժեղացնել մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը»,- հաղորդում է գործակալությունը։