Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերյան պատերազմները և միստիկան
Ես միստիկ չեմ, սակայն որոշ բաների մասին ուզում եմ հայտնել։ Հիշո՞ւմ եք Լեդի Գագայի հայտնի երգը, դրանում պատերազմի մասին մեզ արված զգուշացումը, նաև այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Արցախի շատ բնակավայրերի, տարածքները հանձնումը կատարվեց խորհրդանշական օրերի, որովհետև այդպես էին որոշել այդ պատերազմը նախաձեռնողներն ու իրականացնողները։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Դրանից 2 տարի անց 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի ուղղությամբ հարձակում գործեց, տարածքներ գրավեց։ 2023թ․սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախը լիովին հայաթափվեց; Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ եթե իրենք չընտրվեն, սահմանադրական մեծամասնություն չունենան, այս տարվա սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու։ Փաշինյանը որտեղի՞ց գիտի այդ պատերազմի մասին, ո՞վ կարող էր այդ մասին իրեն հայտնել, ո՞վ կարող է Հայաստանի դեմ պատերազմ սկսել։ Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է, Արցախն այլևս չկա; Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է , որ Հայաստանի պետականությունը ունենում է կործանման պատմական փուլեր։ Նա իր կրծքին փակցրել է,այլոց բաժանում, մարդկանց կրծքերին փակցնում է Հայաստանի քարտեզի պատկերով կրծքանշան։ Կրծքի այդ հատվածում սովորաբար փակցնում են մահացած հարազատների, ընկերների լուսանկարները, իսկ Հայաստանի Հանրապետությունը , փառք Աստծո, կա, ի՞նչ կարիք կա Հայաստանի պատկերով կրծքանշան փակցնելու։ Մտածեք Նիկոլ Փաշինյանի բերած 3 պատերազմների, իր խոսքերով՝ <<ինքնակամ զոհողության>>, կորսված Արցախի և Հայաստան պետությանը սպառնացող մեծ վտանգի մասին։





