ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ է ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից խուզարկություններ են իրականացվել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում։ Այս մասին հայտնում է news.am-ը՝ նշելով, որ կան ձերբակալվածներ։
Ըստ տեղեկությունների քրեական վարույթն առնչվում է կաշառք ստանալու, տալու դեպքերին։

Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվականի հարցմանն ի պատասխան հաստատել են ձերբակալությունների լուրը՝ հայտնելով, որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։