Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գումից երեկ բռնաճնշումներով ձերբակալված մսավաճառներից ոմանց այդուհանդերձ մեղադրանք կառաջադրվի, հանգամանքներն են դա հուշում։
Այսօր առավոտյան Քննչականից մարդիկ են եկել միջադեպի վայր։
Հանդիսավոր ձևով հետները բերել են մի մեքենա` իբր կոտրված վնասված։
Չափումներ ու քննչական գործողություն են արել ու վերադարձել հրամանի վայր։
Սա նշանակում է մի բան․ մսավաճառներից ոմանց այդուհանդերձ չի ներվի զուտ իրենց խրոխտ ու ըմբոստ դիմադրության համար։
Թագավորի հրամանը ՉՊԻՏԻ դիմադրության արժանանար՝ որքան էլ դա շոու էր, ՍԱՏՄ նոր պետի արել հավաքելու կամ սպանդանոցների դակման ֆեյք համակարգի չգոյությունը ապացուցելու ու վարկեր քերելու համար։
Պիտի հլու հնազանդ ոստիկանին ենթարկվեին և վերջ։
Տղերքը նստած են, գիշերը տարվել են ՁՊՎ
72 ժամը կլրանա վաղն առավոտյան ժ․ 9-10։
Առգրավված։
Միսը ոչնչացվեց` առանց ստուգման երևի..․ կամ ոչնչացվեց առհասարակ.․. ուտողը գիտի։
Համենայն դեպս մարդիկ պատժվում են հանիրավի
իրենց ներդրած ու չվերահսկված, թղթի շրջանառություն սարքած սուտի համակարգի համար կամ երևի որ չէին ֆայմել թուղթ առնեին, պատին փակցնեին ձևական։
Քարոզարշավի ստարտի համար շատ զոհողություններ դեռ կլինեն»։