Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, թե սուտ չի խոսում, երբ ասում է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական պրոբլեմներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր։
Նրան սուտ խոսելու մեջ մեղադրել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
«Գիտեք՝ կոռեկտությունն ինձ թույլ չի տալիս Մովսես Հակոբյանին արձագանքել նույն ոճով: Ես սուտ չեմ խոսում, դա պարզ է բոլորին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Պապիկյանը:
Նա նշեց, թե իր ասածը 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է։
«Մովսես Հակոբյանը, գուցե, ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, որովհետև դա իրենց գործողությունների արդյունքն ու հետևանքն է»,- ասաց Պապիկյանը։




