«Ես մոտավորապես 50 դիմում եմ գրել վարչապետին, լուրջ խնդիրներ կան Գյումրիում: Ինձ պատասխան են տալիս, որ դիմումներն ուղարկեք մարզպետարան, երկրորդ քաղաքի քաղաքապետը չի կարող վարչապետին գրություն ուղարկել»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հավելելով. «Ասում են՝ պիտի գրեք մարզպետարան, մարզպետարանը նոր մեզ ուղարկի. հլը չինովնիկական դաստիարակությանը նայեք»: