Մոտ 5 մլն դրամ տուգանք՝ Երևանում առանց տոմսի երթևեկելու համար

Երևանում այս տարվա օգոստոսից մինչև դեկտեմբերի 1-ը ներհամայնքային տրանսպորտում վարչական իրավախախտումների համար շուրջ 1500 քաղաքացի ենթարկվել է տուգանքի։

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիների նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում։ Խախտումները վերաբերում են առանց տոմսի երթևեկելուն, այլ անձանց արտոնություններից օգտվելուն, ինչպես նաև վճարման միջոց ունենալու պայմաններում ուղեվարձը չվճարելուն։

Aysor.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի ժ/պ Օֆելյա Սիմոնյանը տեղեկացրել է, որ վճարված ակտերի քանակը 552 է։

Նշենք, որ Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար սահմանված տուգանքը կազմում է 15 հազար դրամ։

Արդյունքում, տուգանված քաղաքացիների կողմից արդեն վճարված գումարի ընդհանուր չափը կազմում է 4 միլիոն 907 հազար ՀՀ դրամ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։