Մոսկվայում ձերբակալվել է հայազգի հայտնի մարզիկը

Մոսկվայում ՃՈ աշխատակիցները ձերբակալել են MMA հայտնի հայազգի մարտիկ Միխայիլ Ալլահվերդյանին։ Դեպքը տեղի է ունեցել փաստաթղթերի ստուգման ժամանակ, երբ մարզիկը վարելիս է եղել «Cadillac Escalade SUV» մակնիշի մեքենա։

Ինչպես հաղորդում է Sport Baza տելեգրամյան ալիքին, փաստաթղթերի ստուգման ժամանակ ոստիկանությունը նկատել է կասկածելի կաշվե պայուսակ, որը գտնվում էր մեքենայի վարորդի նստատեղի հետևում։ Երբ Ալլահվերդյանին հարցրել են պայուսակի պարունակության մասին, նա պատասխանել է, որ այնտեղ փաստաթղթեր են։

Սակայն, զննման արդյունքում պայուսակում հայտնաբերվել է հրազեն։ Մարզիկն անմիջապես անսպասելի բացատրություն է տվել. նրա խոսքով՝ զենքը գտել է փողոցում և մտադիր էր այն անձամբ հասցնել մոտակա ոստիկանական բաժանմունք։

Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։ Հայտնաբերված զենքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության՝ դրա ծագումը և նախկինում կատարված հանցագործություններին հնարավոր ներգրավվածությունը պարզելու համար։

Միխայիլ Ալլահվերդյանն այժմ ազատության մեջ է, սակայն նրա դեմ քրեական գործ է հարուցվել հրազենի ապօրինի պահման հոդվածով։ Հետաքննությունը շարունակվում է։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։