Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում և Երևան եկողները. պատճառը ԱԹՍ–ների սպառնալիքն է

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում և Երևան եկողները։ Պատճառն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքն է, հաղորդում է Sputnik Արմենիան։

Տեսանյութում երևում են դեպի Երևան չվերթի սպասող քաղաքացիները, որոնք վրդովված են ժամեր տևող ուշացումից, ջրի և սննդի պակասից:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ Մոսկվայից, Միներալնիե Վոդից, Կազանից, Եկատերինբորգից, ինչպես նաև Մոսկվա, Միներալնիե Վոդի և Կազան և թռչող թռիչքները ևս ուշացում են տվել։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ 134 չվերթ վերաուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ՝ 78-ը՝ «Շերեմետևոյից», 45-ը՝ «Վնուկովոյից», 8-ը՝ «Դոմոդեդովոյից» և 3-ը՝ «Ժուկովսկուց»: Օդանավակայաններն ու ավիաընկերությունները այժմ աշխատում են ուժեղացված ռեժիմով:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։