Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մենք հայկական կողմին ենք փոխանցել մանրամասն մշակված առաջարկությունների փաթեթ։ «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը, իհարկե, հաշվի առնելով հայ բարեկամների ցանկությունները։

Հուսալի, արդեն ստուգված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական պարամետրերի գրավչության տեսանկյունից իրական այլընտրանքներ, այդ թվում՝ հաշվի առնելով շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը, չեն դիտարկվում»,-ընդգծել է նա։

Գալուզինի խոսքով՝ Մոսկվան մտադիր է այսուհետ ևս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր:

«Մեր կողմից, մենք մտադիր ենք շարունակել պատասխանատու կերպով կատարել մեր դերը որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր և նպաստել հանրապետության միջուկային արդյունաբերության զարգացմանը։ Ինչպես ցույց է տալիս եվրոպական որոշ երկրների փորձը, այդ թվում այնպիսի գրանդների, ինչպիսին Գերմանիան է, միջուկային Էներգետիկայից հրաժարվելը կարող է թանկ նստել ազգային տնտեսության վրա»,-հավելել է նա։

Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանն ու Հայաստանը խաղաղ ատոմի ոլորտում փոխգործակցության հարուստ փորձ ունեն։

«Մեր ատոմիստները նույն՝ խորհրդային «դպրոցից» են և լավ հասկանում են միմյանց։ Այժմ մեր մասնագետները համալիր աշխատանքներ են իրականացնում, որպեսզի կայանը կարողանա կայուն և արդյունավետ աշխատել մինչև 2036 թվականը։ Վստահ ենք, որ Երևանի ակտիվ աջակցությամբ բոլոր միջոցառումները ժամանակին կավարտվեն»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։