Մոսկվան կոչ է անում Բաքվին

Մոսկվան կոչ է անում Բաքվին միջոցներ ձեռնարկել հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակին վերադարձնելու, ծագող խնդիրները գործընկերային եղանակով լուծելու համար:

«Մենք ակնկալում ենք, որ նրանք, ովքեր ցանկանում են փչացնել երկկողմ հարաբերությունները, կխուսափեն հետագա սադրիչ քայլերից։ Նման քայլեր արդեն բավականին շատ են եղել։ Պետք է նշել, որ այս քայլերը լուրջ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։ Եվ մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին միջոցներ ձեռնարկել միջպետական հարաբերությունների մակարդակին վերադառնալու համար, որը ձևակերպված է պաշտոնական փաստաթղթերում։ Հիշեցնեմ, որ խոսքը ռազմավարական դաշինքի մակարդակի մասին է»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվան դիմել է Բաքվին հնարավորություն տալ ՌԴ դեսպանատան աշխատակիցներին այցելել Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին, սակայն դեռևս նման հնարավորություն չի տրվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։