Մոսկվան Հայաստանից դա է ակնկալում․ հրաժարվելը օգուտ չի բերի ժողովրդին․ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է այնտեղ ստեղծված իրավիճակի հնարավորինս շուտ կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

«ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարները նկատեցին իրենց հայ գործընկերոջ բացակայությունը հանդիպմանը, սակայն Երևանը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։ Մոսկվան Հայաստանից ակնկալում է պարզություն բոլոր հարցերում, բայց եթե նա հրաժարվի իր դաշնակիցներից, դա քիչ հավանական է, որ օգուտ բերի ժողովրդին»,- ասել է Լավրովը։

Հավելենք՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել Ղրղզստանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։