Մոսկվան հանձնարարել է ապահովել հացահատիկով բեռնված բեռնատարների մուտքը դեպի Հայաստան

Ռուսաստանի կառավարությունը պատկան մարմիններին հանձնարարվել է ապահովել հացահատիկով բեռնված բեռնատարների անցումը Հայաստան։ Դա պետք է իրականացվի «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետով, այն բանից հետո, երբ Վրաստանի ռազմական մայրուղում սելավների պատճառով դադարեցվել է երթևեկությունը։

«Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել «Վերին Լարսի» միջոցով Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատար մեքենաների անցումը կազմակերպելու համար, որոնց երթևեկությունը սահմանափակվել է վատ եղանակի և սելավի պատճառով։ Ջանք ենք գործադրում նվազագույնի հասցնել Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի մատակարարման ուշացումները»,- լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հուլիսի 31-ին ռազմական ճանապարհով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է՝ սելավների վտանգի պատճառով։ Հյուսիսային Օսիայի երթևեկության կազմակերպման կենտրոնը հինգշաբթի երեկոյան հայտնել է, որ Վերին Լարսի անցակետով անցնելու էլեկտրոնային հերթում գրանցված է եղել ավելի քան 3 հազար բեռնատար։

Օգոստոսի 1-ի առավոտյան Հյուսիսային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը հայտնել է ճանապարհի երթևեկության վերականգնման մասին, որը տեղի է ունեցել Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման և տրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու հնարավորության շնորհիվ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։