Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն կպայմանավորվեն «3+3»-ի անցկացման հարցում. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն օպերատիվ կերպով կպայմանավորվեն «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման կազմակերպման հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հստակեցրել է, որ հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում:

«Մենք մեր կողմից կաջակցենք գործընկերների համատեղ որոշմանը. այս տարի ադրբեջանական և հայկական կողմերը բազմիցս հանդիպումներ են անցկացրել Աբու Դաբիում, Վաշինգտոնում, Դուշանբեում։ Հուսով ենք, որ նման ուղիղ շփումները կօգնեն նաև այս հարցի լուծմանը», — ասել է Զախարովան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։