Մոսկվա–Երևան և հակառակ ուղղությամբ մի շարք թռիչքներ չեղարկվել են

Մոսկվա–Երևան և հակառակ ուղղությամբ մի քանի թռիչքներ չեղարկվել են: Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանը:
Մասնավորապես, չեղարկվել է առավոտյան ժամը 05:45-ին նախատեսված Մոսկվա–Երևան թռիչքը, ինչպես նաև նույն ուղղությամբ նախատեսված 12:55-ի թռիչքը։

Երևան–Մոսկվա ուղղությամբ չեղարկվել են առավոտյան 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները։
Չեղարկված բոլոր թռիչքներն իրականացվելու էին «Աերոֆլոտ» ավիաընկերության կողմից։

Հիշեցնենք, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 28-ի առավոտյան հայտնել էր իր տեղեկատվական համակարգերում խափանման մասին, ինչի հետևանքով տասնյակ թռիչքներ են չեղարկվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։