«Մոռացեք «Զանգեզուրի միջանցքը», լինելու են ճանապարհներ»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Իսրայել-Իրան հակամարտության հնարավոր զարգացումների և ազդեցությունների վերաբերյալ եղել են քննարկումներ, կան գնահատականներ․ «Թիվ մեկ ռիսկն այն է, որ պատերազմը կարող է շատ երկար տևել, այլ բնույթի վերածվել, ներառվեն այլ երկրներ։ Մեզ ստաբիլ հարևան է պետք, այն ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է»,- ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե Ադրբեջանը կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում, Սիմոնյանը պատասխանեց․ «Մոռացեք «Զանգեզուրի միջանցքը», լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։