«Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 մլրդ չէ, ինչը 2009-2010 թվականներին հսկայական մի քարոզչամեքենա փորձում էր ներդնել մարդկանց ուղեղներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանը՝ շարունակելով․ «Այն գույքերը, որոնք այն ժամանակ հրապարակել են և դա հրապարակել է «Հայկական Ժամանակ»-ը, դրանցից գրեթե ոչինչ դատախազության հայտի մեջ չկա, կա միայն այն, ինչ գրանցված է կադաստրով, սեփականության իրավունքով: Դատախազությունը լրիվ գործիք է դառել, դատախազը մնացել է վարչապետի օգնական՝ դատախազի լիազորություններով:
Այստեղ մի լավ բան էլ կա՝ պարզվեց, որ հինգ բանկն իմը չի, օդանավակայնն իմը չի, Քաջարանն արդեն պարզ է, թե ում է պատկանում, «Սպայկա»-ի հետ ընդհանրապես կապ չունեմ: Մենք հենց 2010 թվականից պետք է շատ ավելի լուրջ այս հարցերին ուշադրություն դարձնեինք, ես բանի տեղ չէի դնում: Մի 2-3 անգամ դատի ենք տվել, դատը շահել, բայց մեկ է, դու դատը շահում ես, հետո էլի ամբողջ լրատվամեքենան սկսում է քո դեմ աշխատել:
Ես այն ժամանակ այդ հնարավորությունը, ինչպես նաև զահլան չունեի համարժեք պատասխանելու: Եթե ես քաղաքականության մեջ չլինեի, գուցե, էլի նույն ձև ասեի՝ ինչ ուզում են թող խոսեն»,- ասաց Քոչարյանը: