Մկրտիչ Սրբազանն անցնում է ծանր փորձության միջով. Արագածոտնի թեմ

Այս օրերին, երբ մեր սիրելի Սրբազանը՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ժամանակավորապես հեռու է իր հոտից և անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են։ Այս մասին հայտարարել է Արագածոտնի թեմը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

««Նեղությունները համբերությոն են բերում…». Հռոմ 5.3-4
Սիրելի զավակներ մեր սուրբ եկեղեցու,

Նոր տարվա շեմին մեր աղոթքն ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված՝ գոհունակությամբ և մեծ հավատով, քանզի նույնիսկ փորձության ու նեղության օրերին Աստծո նախախնամությունը չի լքում Իր ժողովրդին և Սուրբ Եկեղեցուն։

Այս օրերին, երբ մեր սիրելի Սրբազանը՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ժամանակավորապես հեռու է իր հոտից և անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են։

Մենք վստահ ենք, որ Տերը կզորացնի Իր ծառային, և ճշմարտությունը՝ Աստծո կամքով, իր ժամանակին կհայտնվի ու կփայլի։

Մաղթում ենք, որ գալիք տարում Տիրոջ խաղաղությունը հաստատվի մեր սրտերում, համբերությունն ու հավատարմությունը զորանան մեր հոգիներում, իսկ Քրիստոսի սերը դառնա մեր մեկը լինելու կենդանի վկայությունը։

Տարեմուտի շեմին մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր զավակներին, ովքեր այս փորձության օրերին կանգնած են Սուրբ Եկեղեցու կողքին՝ մեծ նվիրումով, աղոթքով և առ Տերը անսասան հավատքով։

Թող Ամենակալ Աստված օրհնի գալիք տարին, զորացնի Իր ժողովրդին և հասցնի անփոթորիկ ու խաղաղ նավահանգստի։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։