Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մկրտիչ Սրբազանի գործը այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ դրանով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։
54 քննիչ բան ու գործ թողած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարցերով է զբաղվում։
Էլ ի՞նչ գործ գիտեք, որ այսքան քննիչ է ներգրավված…
Մկրտիչ Սրբազանին ցանկանում են կալանավորել մի արարքի համար, որ հանցագործություն չի հանդիսանում»:
Հիշեցնենք՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Պռոշյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի քիչ անց։