Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ խնդրելով իրեն ներառել քաղաքացիական բանտարկյալների ցուցակում։ Այս մասին Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքյան էջում:
Սաակաշվիլին նշել է, որ ստիպված է եղել դիմել Զելենսկիին, քանի որ նրան բանտային հիվանդանոցից, որտեղ նա բուժվում էր ծանր թունավորման համար, տեղափոխել են բանտ՝ նույն անձնակազմի մոտ, որը թունավորել էր իրեն։
Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը ձերբակալվել է լիովին հորինված մեղադրանքով, իսկ այն ժամանակվա Վրաստանի վարչապետը նույնիսկ ուղղակիորեն հայտարարել է, որ գործը կապված է Ուկրաինայում իր գործունեության հետ։
Միևնույն ժամանակ, վերջերս Սաակաշվիլիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ օտարերկրյա պետության օգտին դիվերսիայի մեջ մեղադրանքով։ Գործի նյութերում, ըստ Վրաստանի նախկին նախագահի, կան Զելենսկու և նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի մեջբերումներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին հայտարարվել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին դուրս է գրվել Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից, որտեղ նա գտնվում էր բժիշկների հսկողության տակ 2022 թվականից։




