«Միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին»․ Զախարովա

«Միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին, դա ճիշտ չէ։ Երևանից պարբերաբար հնչող պնդումներն անհեթեթ են ու չեն համապատասխանում փաստերին»,- ճեպազրուցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նա նաև անդրադարձավ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից․ «Նշվում է, որ Երևանը մնում է ԵԱՏՄ-ում, բայց սառեցնում է իր ներկայությունը ՀԱՊԿ-ում, կարծես այդ կառույցները տարբեր երկրներ են ստեղծել։ Արևմուտքի ճնշում կա, արևմտյան պաշտոնյաների խոսքերն ակնհայտորեն արտացոլված են Երևանի քաղաքական հռետորաբանության մեջ։ Այս ֆոնին Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու միջգերատեսչական համագործակցությունը սահմանափակում են։ Այսինքն՝ տնտեսությունը ցույց է տալիս մի բան, իսկ քաղաքական վերնախավը՝ հակառակը»,-ասաց Զախարովան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։