Միշտ էլ հնարավորություններ կան. Սերժ Սարգսյանը՝ Արցախի հարցը օրակարգ բերելու մասին

Միշտ էլ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախի հարցը հնարավո՞ր է բերել օրակարգ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածք։

Նա նշեց, որ Արցախի անկախության օրվա հետ կապված ինչ ցանկացել է, նշել է իր ուղերձում։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա և առաջվա Հայաստանը տարբերվում են նրանով, որ նախկինում ՀՀ-ն գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այսօր ՀՀ-ն գոյություն ունի իր քաղաքացիների շնորհիվ, Սերժ Սարգսյանն ասաց. «Դուք չե՞ք տեսնում տարբերությունը»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։