Հայաստանը շատ կոնկրետ առաջարկ է արել Ադրբեջանին կոմունիկացիաները բացելու համար, սակայն որևէ դրական արձագանք չկա։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք առաջարկ ենք արել Ադրբեջանին կոմունիկացիաների հարցում, ըստ որի՝ նրանք հասանելիություն կստանան մեր երկաթուղային ենթակառուցվածքներին, մենք էլ՝ նրանց։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանի հարավի 45 կիլոմետրանոց հատվածն ակնհայտորեն ամենակարճ ուղին է Ադրբեջանի երկու հատվածներն իրար կապելու համար։ Մենք առաջարկել ենք էլեկտրոնային սարքեր օգտագործել, որը թույլ կտա խուսափել բեռները ֆիզիկապես ստուգելուց, էլեկտրոնային հայտարարագրում իրականացնել, որի միջոցով համապատասխան գերատեսչությունների միջև անհրաժեշտ տեղեկատվություն կփոխանցվի, որպեսզի տարանցումը հնարավորինս արագ արվի։ Մենք շատ կոնկրետ առաջարկ ենք արել, բայց դրական արձագանք չկա։ Գուցե նրանք մտահոգություններ ունեն, չգիտեմ, բայց սա ընտրության հարց է»,- ասել է Միրզոյանը։