Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
ԱԳՆ–ից հայտնում են, որ երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը։





