Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հյուրընկալել է 2025 թվականի Տրանսատլանտյան ընթրիքը՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրոամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի, Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է «Ազատությունը»՝ հղում կատարելով Պետդեպարտամենտին։
Ռուբիոն ընդգծել է տրանսատլանտյան գործընկերության կարևորությունը՝ խաղաղության պահպանման և բարգավաճման հասնելու համար, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատմական հանձնառությունը՝ պաշտպանական ծախսերը ավելացնելու միջոցով կանխարգելումը ուժեղացնելու, ինչպես նաև դիվանագիտական ներգրավվածության շարունակության կարևորությունը՝ Ռուսաստանը–Ուկրաինա պատերազմի ավարտին հասնելու նպատակով:

Ռուբիոն նաև ընդգծել է ԱՄՆ նախագահի ձեռքբերումները՝ ուղղորդելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի երկարաժամկետ խաղաղության ճանապարհ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։