Ադրբեջանը միշտ երկխոսության և հարցերի քննարկման կողմնակից է։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի հետ ինտենսիվ շփումներ են եղել, և դրանք շարունակվում են։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում ունեցա իմ հայ գործընկերոջ հետ, և այդ հանդիպումը համարում եմ բավականին օգտակար: Եթե նույնիսկ հանդիպումը հնարավորություն չի տալիս լուծելու հարցեր, հնարավորություն կար մանրամասն քննարկելու կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները։
Ուստի իմ գնահատմամբ՝ հանդիպումն օգտակար էր», նշել է Բայրամովը։