Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դեռ չի վիրահատվել։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից։
Ինչպես հայտնի է, Սրբազանը դեկտեմբերի 16-ին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Սրբազանը դեռ գտնվում է հետազոտությունների փուլում։ Նրա վիրահատությունը նախատեսված է մյուս շաբաթվա կեսերին։
Թե կոնկրետ ինչ խնդիր է սրբազանի մոտ, ԲԿ-ից չեն մանրամասնել։




