Միքայել Սրբազանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15–ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ պաշտպանների, Միքայել Սրբազանը վիրահատության կարիք ունի և ցանկանում է, որ վիրահատությունը կատարվի «Իզմիրլյան» հիվանդանոցում։




