Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։
Սրբազան Հորն արգելվեց այլ անձանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։
Սրբազանին կարող են տեսակցել միայն մերձավոր ազգականները, պաշտպանները, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայող ու վարչատնտեսական մասի մեկ աշխատակից։
Անհրաժեշտության դեպքում՝ Սրբազանին կարող են այցելել հսկողություն իրականացնող բժշկական անձնակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև շտապօգնության աշխատակիցները, իրավապահ մարմինները։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։




