Միքայել և Բագրատ սրբազանները պահանջում են կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը. կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին:

Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունից և դրան հաջորդած զարգացումներից հետո մենք ստիպված ենք ցավով արձանագրել մի շարք մտահոգիչ հանգամանքներ, որոնք, ըստ էության, արտառոց երևույթ են վերջին երկու դարերի եկեղեցական պատմության մեջ։ Այս մասին ասված է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունում։

ա/ Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ը պաշտոնապես հայտարարել են, որ այլևս չեն ցանկանում լինել մեր եղբայրության մաս։ Այդպիսով նրանք ինքնորոշվել են որպես մեզանից օտար, չնայած՝ տասնամյակներով վայելել են մեր եղբայրական վստահությունն ու վերաբերմունքը։

բ/ Տեղի ունեցածը գնահատում ենք որպես խորապես նենգ և տիրադավ դավաճանություն։ Նրանք կարող էին իրենց դժգոհությունները ներկայացնել եկեղեցական համապատասխան ատյաններում, բացահայտ և ազնիվ կերպով, սակայն ընտրել են գաղտնի, թաքուն և դավադիր ճանապարհը։

գ/ Այս անձինք տարիներ շարունակ չեն բաց թողել հնարավորություն՝ շողոքորթելու և քծնելու Վեհափառ Հայրապետին, որի հոգածությամբ էլ ստացել են իրենց բարձր պաշտոններն ու կոչումները՝ առանց դրանց արժանանալու։ Վեհափառի միակ «սխալը», թերևս, եղել է նրանց հանդեպ ցուցաբերած անսահման վստահությունն ու ներողամտությունը։

դ/ Նշված անձանցից առնվազն վեցը մասնակցել են 1999 թվականի Ազգային եկեղեցական ժողովին և քվեարկել օրվա Վեհափառի օգտին՝ այդ մասին հպարտությամբ խոսելով ամբողջ 26 տարի։ Միևնույն ժամանակ նրանք քննադատել ու ծաղրել են այն հոգևորականներին, որոնք չեն մասնակցել ժողովին կամ արտահայտվել են այլ թեկնածուների օգտին։

ե/ Մյուս չորսը, ուսանողությունից մինչև եպիսկոպոսական ծառայություն, դիմացել են Վեհափառի հոգածությանը և ստացել իրենց կոչումները հենց նրա ձեռամբ։ Սա ևս բնութագրում է նրանց անհատական կերպարը։

զ/ Վեհափառին հակազդելը հնարավոր է և երբեմն անհրաժեշտ, ինչն էլ մենք բազմիցս արել ենք՝ ստանալով նրա դժգոհությունները։ Իսկ նրանք ամբողջ 26 տարին միայն քծնել են, իսկ այսօր հանկարծ «սկզբունքայնության» անվան տակ կանգնել են իշխանության կողքին՝ սեփական կաշին փրկելու համար։ Այս վարքագիծը, ըստ էության, ինքնաոչնչացում է։ «Նմանն իր նմանին է գտնում»։

է/ Ստեղծված իրավիճակը աննախադեպ է Հայ Առաքելական Եկեղեցում վերջին երկու դարերի ընթացքում, և պահանջում է համարժեք, վճռական և սկզբունքային արձագանք։

Դիմելով Վեհափառ Հայրապետին՝ մենք առաջարկում ենք․

Դադարեցնել հերձվածող և անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը։

Նշանակել նոր առաջնորդներ համապատասխան թեմերում։

Հրավիրել եպիսկոպոսաց ժողով, ապահովելով նաև մեր երեք սրբազանների մասնակցությունը կամ՝ մեր ազատությունից հետո։

Եպիսկոպոսաց ժողովից հետո գումարել Ազգային եկեղեցական ժողով։

Դիմելով տվյալ թեմերի քահանաներին՝ կոչ ենք անում․

Չենթարկվել հերձվածող առաջնորդներին և անմիջապես վերահաստատել հավատարմությունը Վեհափառ Հայրապետին՝ ենթարկվելով նրա տնօրինություններին։

ը/ Հույս ենք հայտնում, որ տիրադավներից գոնե ոմանք կընդունեն Պետրոսի ուղին՝ զղջմամբ պահպանելով իրենց հոգևորականի կոչումը։ Մյուսներին, ցավոք, սպասում է Հուդայի ճակատագիրը։

Կոչ ենք անում քահանայությանը և հավատացյալ ժողովրդին ամուր մնալ Սուրբ Եկեղեցուն և հավատարիմ լինել հայոց օծյալ Հայրապետին։ Սա բոլորիս համար փորձության շրջան է, երբ «չարը մռնչում է՝ կլանելու»։

«Մեր միջից ելան սրանք, բայց մեզնից չէին․ որովհետև եթե մեզնից լինեին, կմնային մեր մեջ…» (Ա Հովհ. 2:19)

«Չարից մի պարտվիր, այլ բարիով հաղթիր չարին» (Հռոմ. 12:21)

Հ․Գ․ Աստված մի արասցե, որ պարզվի՝ տիրադավներն առնչություն են ունեցել նաև մեր և Մկրտիչ սրբազանի ազատազրկման հետ, ինչի վերաբերյալ առկա են լուրջ ենթադրություններ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։