Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Ակնհայտ է, որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է կատարվում։ Հիմա ընթացակարգն այսպես է լինելու` երբ սրբազանը ներկայանա քննչական կոմիտե, պետք է իրենք ներկայացնեն միջնորդություն դատարան` կալանքի հարցը լուծելու համար։ Դա դատարանում քննվելու է, որոշվելու է` նա կալանավորվելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեր գնահատմամբ` սա ակնհայտ քրեական ապօրինի հետապնդում է։ Սրբազանի համար փաստաբանական թիմ է ձևավորված։ Մենք ամեն ինչ կանենք սրբազանի պաշտպանությունն իրականացնելու համար»,– ասաց փաստաբանը։