ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին՝ բացառապես ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Նրանք հրաժարվեցին կապ հաստատել ռուս համանախագահի հետ և չեղարկեցին նախապես ծրագրված բոլոր միջոցառումները։ Իսկ ավելի ուշ՝ 2022 թվականին Պրահայում ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ ներկայացուցչի համատեղ հայտարարությունը։ Եվ այս ամենը բերեց նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության իմաստը, ինչը միտված էր նպաստելու հայ-ադրբեջանական երկար սպասված կարգավորմանը։ Սա հենց այն է, ինչից մենք պետք է ելնենք», հիշեցրել է Զախարովան՝ նշելով, որ այս հարցում հավելյան մեկնաբանություների կարիք չկա։