ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի ինստիտուցիոնալ հարցերով զբաղվող միակ միջազգային կառույցը` ԵԱՀԿ Մինսկի խումբը այսօրվանից պաշտոնապես դադարեցրեց իր գոյությունը։
Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարևորագույն հաղթանակ է։
Արցախի հայաթափումից հետո ադրբեջանին չափազանց կարևոր էր փլուզել Մինսկի խմբի գործնեությունը, քանզի ադրբեջանցիները ունեն խնդիր` բոլոր միջոցներով լեգիտիմացնել հայերի հանդեպ իրականացված ցեղասպանական քայլերը, քանզի դա բացում է «արևմտյան ադրբեջան» նախագծի իրականացման համար նոր հնարավորություններ։
Եվ այս կոնտեքստում պետք է ֆիքսել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը հերթական անգամ հլու հնազանդ համաձայնվել է ադրբեջանցի հայասպանների պահանջին ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասով։
Ես ուղղակի չեմ հասկանում, որքան էլ այս իշխանությունը լինի թրքամետ կամ ամբարտավան, միթե սրանք չեն հասկանում, որ ադրբեջանի պահանջը Մինսկի խմբի լուծարման մասով ուղղակի հակասում է նույն այս իշխանության կողմից հռչակված «խաղաղության» կոնցեպտին և ի վերջո ապացուցում է, որ ադրբեջանը խորապես թքած ունի «խաղաղության» վրա և պարզապես նախապատրաստվում է լայնածավալ ճնշումների նոր փուլի Հայաստանի հանդեպ»։




