Մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել․ ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե

Մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել։ Այս մասին ասված է ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«Մեր նյութում հատուկ օբյեկտիվորեն ՄԵԾ ուշադրություն ենք դարձրել նաև հաշվետվություններում առկա ակտիվների և սեփական կապիտալի մասին տեղեկատվությանը, ինչի մասին «արդար» և «օբյեկտիվ» factor am լրատվամիջոցի ներկայացուցիչը մոռացել էր ներկայացնել, շատ հետաքրքիր է, որ 85,8 մլրդ դրամի չափով պասիվների ավելացման մասին չմոռացավ ներկայացնել, բայց 300 մլրդ դրամով ավելացած ակտիվների և սեփական միջոցների մասին մոռացավ, դա էլ քիչ է, հիմա գրում է, որ … մեջբերում «առաջիկա աուդիտից հետո պարզ կդառնա,թե ինչքան սեփական կապիտալի ու ակտիվների մասին կարելի է պնդել»

Պասիվների մասին գրելու ժամանակ աուդիտի մասին չմտածեցի՞ք, ակտիվների մասին գրելիս հիշեցիք։

Ինչ վերաբերվում է ձեր հիշատակած աուդիտին, ընկերությունը հենց այս պահին անցնում է հարկային ստուգում օրենքի ողջ խստությամբ և գրեթե այդ ստուգումը ավարտվել է առանց որևէ էական խախտումների (եթե լինեին խախտումներ, անձամբ Դուք հաստատ լսած և հրապարակած կլինեիք):

Հաշվետվություններից որ մի քիչ օգտվել գիտեք լավ է, հատուկ հանրության համար հրապարակում ենք, որ տեսնեք թե ինչպես 2015 թ ընկերությունը փակեց շահույթով, այն որ կուտակված վնաս կար 34 մլրդ ՀՀ դրամ 2015 թ. Դեկտեմբերի 31-ով մեր «արդար» լրատվամիջոցի ներկայացուցիչը համառ չի տեսնում ու ցանկություն էլ չունի տեսնելու:

Ինչ վերաբերվում է ներդրումներին, մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել, ինչի պատճառով 2016 թ. Տաշիր Ընկերությունների խմբին է փոխանցվել բարոյապես մաշված և շահագործման ժամկետը մի քանի անգամ անցած (ինչը չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգերով) ենթակառուցվածք:

Դրված էր շատ լուրջ հարց ինչպես իրականացնել խոշոր ծավալի ներդրում, առանց սակագնի վրա ազդելու (բարձրացնելու), ինչը հաջողությամբ իրականացվել է

2016 թ. — 10,9 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2017 թ. — 23,64 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2018 թ. — 21,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2019 թ. — 31,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2020 թ. — 36,65 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2021 թ. — 49,3 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2022 թ. — 26.1 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2023 թ. — 34,8 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2024 թ. — 38,2 մլրդ ՀՀ դրամ ներդրում

Ընդհանուր 272 մլրդ ՀՀ դրամ ներդրումային աշխատանք, հստակ աշխատանքների ցանկով:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձի բյուջեին, լավ կլիներ գոնե մի քիչ սակագնի կառուցվածքից և քաղաքականությունից հասկանայիք ու Ձեր ոտքերի տակ փոս չփորեիք, մի քիչ կարդացեք, նոր գրեք:

Սակագնով «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցներին փոխհատուցվում է ՀԱՐԿԵՐՈՎ 250 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր աշխատակցին:

2016 — 2025 թ հունվարի 1-ի տվյալներով, ՀԷՑ ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից աշխատակիցների աշխատավարձի ֆոնդին ավելացրել է 11,2 մլրդ ՀՀ դրամ։

Այսպիսով, ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։