Մինչև sms ստանալն էի որոշել թողնել պաշտոնը. Այդ մասին ասել եմ Պետրոս Ղազարյանին. Կարեն Անդրեասյան

Վարչապետի SMS հաղորդագրությամբ ԲԴԽ պաշտոնից ազատված Կարեն Անդրեասյանը, որ հիմա Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն է, ԱԺ-ում լրագրողներին ասաց, որ իր դիմումով է մտել պետական համակարգ, իր դիմումով էլ դուրս է եկել, ոչ թե SMS հաղորդագրությամբ։

«Վարչապետը ինձ որպես բարձրագույն դատական խորհրդի նախագահը երբեք հրահանգներ չի տվել, ես դա կարող եմ ձեզ երաշխավորել։ Ինչ վերաբերում է SMS հաղորդագրությանը, ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասել, որ առաջինը ես եմ վարչապետին դեռևս 2024 թվականի գարնանը SMS հաղորդագրություն ուղարկել իմ հեռանալու ցանկության մասին։ Դրանից հետո արդեն նույն թվականի ամռանը Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ հայտնել եմ, թե քանի անգամ եմ ուզեցել հրաժարական տալ և արդեն 2024 թվականի նոյեմբերին նույն կապի միջոցով եղել է խնդրանք և ես հարգել եմ»,– ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեասյանը։

Դիտարկմանը, որ ինքը պարտավոր չէր իր հրաժարականի մասին տեղյակ պահել վարչապետին, քանի որ դատական իշխանությանը նա չի նշանակում, Անդրեասյանն ասաց, որ այդ մասին տեղյակ է պահել նաեւ չորրորդ իշխանությանը, օրենսդիր իշխանության մարմիններին, խոսել է այն բարդությունների մասին, որին ինքն ականատես է եղել դատական իշխանությունում։

«Անկեղծ ասեմ, ինչ-որ մի պահի նաև հասունացել է այն համոզումը, որ ես չեմ կարող արդյունավետ շարունակել այն բարեփոխումները, որոնց մասին երազել եմ տարիներ շարունակ»,–ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։