Մինչև այսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո․ Բագրատ Սրբազան

Իսկապես ցավում եմ շատ սիրելի Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության զազրելի արարքի դառն առիթով։ Այս մասին կալանավայրից գրել է Բագրատ Սրբազանը։

«Մեր աղոթքներն իրենց հոգու խաղաղության, ինչպես նաև Արծրուն Գալստյանի շուտափույթ ապաքինման համար են։ Մեր խորազգաց ցավակցությունները Վալոդյայի և Կարենի ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու զորակցությունն այս ծանր և ողբերգական պահին։

Իմ աղոթքն ու մտածումները ձեզ հետ են։ Մինչև այսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո, որը ևս մեկ հույսի և լույսի նշույլ էր մեր կյանքի փոփոխության համար։ Թող հոգիդ Աստծո լույսերի և գրկի մեջ հանգչի, սիրելի՛ եղբայր»,- գրել է Սրբազանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։