«Մինչև 6 տարվա պատժի դեպքում Դավիթ Համբարձումյանը կազատվեր համաներմամբ»․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես նշել էի, Գյումրու քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման, այնուհետև՝ ևս երկու ավագանու անդամների կալանավորման ու մինչև 4 տասնյակ գյումրեցիների ձերբակալման (մի մասն արդեն կալանավորվել է) ԻՐԱԿԱՆ նպատակն է, Գյումրին իշխանության վերահսկողության տակ։
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Մասիսի ԸՆՏՐՎԱԾ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված պատժաչափը։
Փաստաբանները հիմնավորված պնդում են, որ Համբարձումյանի մեղավորությունը որևէ կերպ ապացուցված չէ, բայց մեկ այլ հանգամանք էլ է շատ ուղագրավ. Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածով նախատեսված է 4-ից 7 տարվա ազատազրկում, և եթե նշանակվեր ՄԻՆՉԵՎ 6 տարվա պատիժ, Համբարձումյանը կազատվեր պատժից՝ 2018 թվականի համաներման ակտի ուժով։
Սակայն դատարանը նշանակել է ոչ թե մինչև 6 տարի, այլ՝ առավելագույն 7-ից 6 տարի 3 ամիս պատիժ՝ այս «3 ամսով» փաստացի բացառելով համաներման կիրառման հնարավորությունը։
Սա հուշում է, որ նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը։
Դժվար է գտնել այլ տրամաբանական բացատրություն, թե ինչու դատարանը՝ քննության առնելով ավելի քան 7 տարվա վաղեմություն ունեցող գործը, նախկինում չդատապարտված, խնամքի տակ անչափահաս երեխաներ ունեցող գործող քաղաքապետի նկատմամբ, որոշեց նշանակել հնարավորինս խիստ պատիժ։
Նպատակը պարզ է՝ 2026 թ. հունիսի 7-ին նախատեսվող Ազգային ժողովի ընտրություններից առաջ իշխանության ձեռքում կենտրոնացնել բոլոր վարչական ռեսուրսները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։