Մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետ­ները կզորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության

2026 թվականի հունվարի 9-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետ­ների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։

2. Հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի բժիշկ-մասնագետները։

Պահեստազորի սպայական կազմի ենթակա անձանց թվաքանակը կսահմանվի մինչև 10 բժիշկ-մասնագետ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում պետք է ընդունի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչի անցկացման մասին հրաման։

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։