Search
Close this search box.

Մինչև -17 աստիճան ցուրտ՝ այս գիշեր. եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում` փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է թույլ ձյուն։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +8+10։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -1+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +1+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +2+7,

Լոռիում գիշերը՝-7-12, ցերեկը՝ +6+11,

Տավուշում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +7+11,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -1+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+8,

Արարատում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+9,

Արմավիրում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +7+11,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ +1+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +7+11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝0-4, ցերեկը՝ +10+14,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +7+10։