Search
Close this search box.

Մինչ լրատվամիջոցները «գուժում են» Առուշ Աոռւշանյանի հավանական պաշտոնանկությունը, Գորիսի ավագանին քննարկել է հարցը․ կա արդյո՞ք օրենսդրական բաց

Սյունիքից լրագրող Արմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում հետևայալ գրառումն է արել. «Մինչ լրատվամիջոցները «գուժում են» Առուշ Աոռւշանյանի հավանական պաշտոնանկությունը, Գորիսի ավագանին քննարկել է հարցը․ կա արդյո՞ք օրենսդրական բաց»:

Սյունեցի լրագրողը գրառմանը կից հրապարակել է նաև Aravot.am-ի հետևյալ հոդվածը. Երկուշաբթի՝ օգոստոսի 19-ին, Գորիսի համայնքի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել․ օրակարգում՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի 2024 թվականի օգոստոսի 16-ի գրությունը քննարկելու մասին։ Ըստ՝ այդ գրության՝ Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր դատարանի դատավճռով դատապարտվել է «ՀՀ քրեական օրենսգրքի» 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով եւ որպես պատիժ է նշանակվել նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, որն օրինական ուժի մեջ է մտել 2024թ․ հուլիսի 27-ից։

«Համաձայն «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» 33-րդ հոդվածի 1-ին մասի՝ եզրափակիչ դատական ակտի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալ կամ վերացնել այն: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը պարտավոր է ապահովել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարումը՝ դրա պատճենը եւ Պրոբացիայի ծառայության ծանուցումը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել եզրափակիչ դատական ակտով դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին տեղեկացնելով Պրոբացիայի ծառայությանը»,-գրված է գրության մեջ: Ավագանու 21 անդամից նիստին մասնակցել է 14-ը։ Ավագանին միաձայն արձանագրել է, որ ՀՀ արդարադատության նախարարության Սյունիքի մարզային մարմնի պետի գրության պահանջները ավագանու գործառույթներից դուրս են, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։

Ըստ ավագանու՝ ՏԻՄ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձեւով պատժի դատապարտվելը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ներառված չի համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերում։ Որպես քրեաիրավական իրավահարաբերությունից բխող հիմք դրանում ներառված է բացառապես ազատազրկման դատապարտվելը եւ այդ պատիժը կրելը, որ այստեղ բացակայում է։