Search
Close this search box.

«Մինչ ՀՀ սահման արագընթաց ճանապարհի կառուցումը կավարտվի 30 ամսում»․ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտ

Վրաստանում դեպի Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ ավտոճանապարհների կառուցման մրցույթ է հայտարարվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:

Խոսքը Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո արագընթաց ճանապարհների կառուցման մասին է, որոնք Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքների մաս են կազմում և Վրաստանը կապում են Ադրբեջանի ու Հայաստանի սահմանների հետ:
Ընդհանուր առմամբ կկառուցվի 61,3 կմ երկարությամբ բետոնե 4 գոտի արտաքին լուսավորության համակարգով, 26 կամրջով և 11 տրանսպորտային հանգույցով։

Շինաշխատանքները կսկսվեն 2025թ․, իսկ բոլոր 4 հատվածների շինարարությունը փուլ առ փուլ կավարտվի աշխատանքների մեկնարկից 30 ամիս անց։

Ծրագիրը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի և Վրաստանի կառավարության համաֆինանսավորմամբ, որի համար բանկը 250 մլն եվրոյի վարկ է հատկացրել։