«Մինչ այս պահը գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան միայն մեկ դեպք»․ ԱՆ խոսնակ

Արևմտյան Նեղոսի տենդով վարակված 8 պացիենտ է այս պահին բուժում ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Ինֆեկցիոնում բուժկենտրոնում ևս 9 անձ է հոսպիտալացված, որոնց մոտ, սակայն, հիվանդությունը դեռ հաստատված չէ, կասկածվում է»,-ասել է նա։
Տարածվող լուրերը, թե հիվանդների և հիվանդությունից մահացածներից թիվն ավելի մեծ է, քան հաղորդվում է, նախարարի խոսնակը հերքել է․ «Մինչ այս պահը գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան միայն մեկ դեպք, ու մահացածն ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։