Search
Close this search box.

Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը, որը Մինասյանի նշանակած կադրերից է եւ որի դեմ ՔՊ-ում կարելի է ասել մարտնչում էին նշանակման օրից։

Նշվում է, որ Գրիգորյանը սերտ կապեր ունի նախկինների հետ, բացի այդ ասում էին կոմպետենտ չէ այդ պաշտոնի համար, բանտերը դարձրել էր մշակութային կենտրոններ, ազատել բանիմաց կադրերին՝ փոխարինել յուրայիններով։ Գրիգորյանը այդ պաշտոնում նշանակվել է 2023-ի դեկտեմբերին՝ Փաշինյանի որոշմամբ։