Search
Close this search box.

Միջազգային կառույցներն ուղիղ ասում են՝ ՀՀ օրակարգում այդ հարցը չկա, ի՞նչ եք ուզում մեզանից. Բեգլարյանը՝ Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաների վերադարձի մասին

Քանի դեռ ՀՀ իշխանությունները քաղաքական և իրավական արդյունավետ միջոցներ չեն կիրառում, ինչ էլ մենք անենք գերիների հարցում, մեծ արդյունք չի տալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Մեր այս ակցիաներն ուղղված են նաև ՀՀ իշխանություններին ճնշելուն: Իրենք պետք է առավելագույնս տեր կանգնեն մեր պատանդներին, որոնք բոլորիս են ներկայացնում»,- ասաց նա:

Անդրադառնալով երեկ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի հղած ուղերձին՝ Բեգլարյանն ասաց, որ այն շատ սպասելի էր:

«Լավ է, որ պարոն Վարդանյանը կարողացել է այդ ուղերձը հղել, հանգամանքները ներկայացնել, որը նշանակում է, որ ինչ կատարվում է, կեղծ է՝ բոլորի պարագայում: Սա մեզ լրացուցիչ հիմքեր է տալիս, որ ալիևյան ռեժիմի հանդեպ ճնշումները պետք է մեծանան, բայց այդ ճնշումը կմեծանան, եթե ՀՀ իշխանությունները կունենան այդ քաղաքական կամքը: Միջազգային կառույցները շատ ուղիղ ասում են, եթե ՀՀ օրակարգում այդ հարցը չկա, դուք ի՞նչ եք մեզանից ուզում, սա հստակ ուղերձ է բոլորիս»,- ասաց Արտակ Բեգլարյանը: