«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է իրենց խոսքն ասեն»․ Նաիրա Զոհրաբյան

Միջազգային բոլոր կառույցներին ահազանգել եմ, որ Ռուբեն Վարդանյանը ենթարկված է խոշտանգումների, ինչը երևում է հրապարակված լուսանկարներում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը: «Ռուբեն Վարդանյանին մեղադրում են, հայտարարելով, թե նրա «Ավրորա» ծրագիրը իրականում ֆինանսավորել է տեռորիզմ: Սա խայտառակություն է։ Վարդանյանն արդեն 9-րդ օրն է՝ հացադուլի մեջ է և նրա առողջականը վատթարացել է։ Սա ուղղակիորեն մարդու խոշտանգում է, և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է իրենց խոսքն ասեն։ Այդ մարդիկ պատանդ են Ալիևի ձեռքում»,- ասաց Զոհրաբյանը: