Միջազգային հանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է ողջ առողջ մարդկանց ներքին օրգшնների գործարքներով

Գլխավոր դատախազության և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները, Ղազախստանի ԱԳՆ-ի աջակցությամբ, Լեհաստանից արտահանձնել են մարդկանց ներքին օրգանների անօրինական վաճառքի համար հետախուզվող Ուկրաինայի քաղաքացու: Դրա մասին հայտնել է Ղազախստանի գլխավոր դատախազությունը:

Ուկրաինացին կասկածվում է 2017-2018 թվականներին միջազգային կազմակերպված հանցավոր խմբի կազմում մարդկային օրգանների անօրինական առքուվաճառքին մասնակցելու մեջ:

Նրա դերը դոնորների և օրգաններ ստացողների միջև հանդիպումների որոնումը և կազմակերպումը, օրգանների գնման, վաճառքի և փոխպատվաստման գաղտնիության և կազմակերպչական աջակցության ապահովումն էր:

Ընդհանուր առմամբ, հանցավոր խմբի անդամները, ինչպես Ղազախստանում, այնպես էլ այլ երկրներում, կազմակերպել են ողջառողջ մարդկանց օրգաններին առնչվող 56 անօրինական գործարք, դրանց թվում՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահական հաստատություններում առքուվաճառքով, վաճառքով և հետագա փոխպատվաստմամբ:

Հանցագործությունը կատարելուց հետո կասկածյալը խուսափել է քրեական հետապնդումից և հինգ տարի եղել է միջազգային հետախուզման մեջ:

Այս տարվա մարտին նա ձերբակալվել է Լեհաստանի սահմանը հատելու փորձի ժամանակ և Ղազախստանի գլխավոր դատախազության պահանջով արտահանձնվել է Ղազախստանին։

Կասկածյալը ներկայում նախնական կալանքի տակ է։

Հարուցված մեղադրանքներով նախատեսվում է 8-12 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ։

Նշենք, որ այս հանցավոր կազմակերպության երկու անդամ նախկինում վերադարձվել են Թուրքիայից և Ռուսաստանից։

Ըստ լրատվամիջոցի հաղորդագրության՝ հանցավոր ցանցը գործել է 2017-2019 թվականներին և ընդգրկել է Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Թաիլանդը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։