Միջադեպ ավտոբուսում. Ուղեւորը պահանջել է վարորդից վարել իր ասած ուղղությամբ

Նոյեմբերի 2-ին անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում։ Այս մասին հայտնել է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։ Վարորդն ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ ինքը չի երթևեկում։ Ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ, հայհոյանքներ, ապա զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ վարորդն իրեն առևանգել է։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդն այսօր տվել է հանցագործության մասին հաղորդում, իսկ ավտոբուսի տեսախցիկները՝ ըստ պատշաճի, պատրաստ են տրամադրվելու քննությունն իրականացնող մարմնին»,– գրել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։